ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի «Ն.Կ.Աղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.
19.06.2024
Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Բերդի համայնքապետարան
2020թ․մարտի 26-ի 02-Ն հաստատված կարգի
ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի «Ն.Կ.Աղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
19.06.2024
Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանի 21 կետ
ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանը հայտարում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի «Ն.Կ.Աղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը՝
ա) իրականացնում Է նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը.
բ) պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար.
գ) պատասխանատու է հաստատություն հաճախող սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրության սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար.
դ ) լիազոր մարմին է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
ե) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը.
զ) լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ձևաչափի և պահանջների համաձայն .
է) իրականացնում է օրենքով և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն՝
1.տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն`
1) բարձրագույն կրթություն.
2) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).
3) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի
փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված
հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը
սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի
համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26 մարտի 2020թ. թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:
Մրցույթը կկայանա 18.07.2024թ. ժամը 12:00-ին Բերդի համայնքապետարանի շենքում /ք. Բերդ Լևոն Բեկի 5/:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Բերդի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`
• դիմում.
• մեկ լուսանկար` 3x4 չափսի.
• քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
• ինքնակենսագրություն.
• անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի
կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման
վկայականի) պատճենները.
• տեղեկանք` մշտական բնակության վայրից.
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10.00-17.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, համայնքապետարանի շենքում /ք.Բերդ, Լևոն Բեկի 5 վարչական շենք հեռ. /0267/2-10-81:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2024 թվականի հուլիսի 3-ը ներառյալ։
ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ ք.Բերդ Լևոն Բեկի 5
Հեռ..` +(374)0267-2-10-81
Վեբ կայք` www.berdcity.am
Էլ. փոստ` berd.tavush@mta.gov.am