Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ. Բեկի 5 հասցեում, 2024 թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 11.00-ին, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողամասերի վարձակալության մրցույթ:
Վարձակալությամբ տրամադրվում է Բերդ համայնքի, Պառավաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության 11-054-0288-0122 ծածկագրով, 1.4 հա մակերեսով և 11-054-0394-0020 ծածկագրով, 0.38745 հա մակերեսով արոտավայրերը մրցույթային կարգով, 25 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
Տարեկան վարձավճարի ընդհանուր մեկնարկային գինը ՝ 45000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 2250 ՀՀ դրամ, մրցույթի քայլի չափը՝ 2250 ՀՀ դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ /սերվիտուտներ/ չկան: Հայտերի ընդունումը դադարեցվում է 2024 թ. նոյեմբերի 15- ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան:
Հեռ. 0267-2-10-81:
Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ. Բեկի 5 հասցեում, 2024 թ. նոյեմբերի 18-ին՝ժամը 11.00-ին, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային, բազմամյա տնկարկներ պտղատու այգի (հնդավոր) գործառնական նշանակության հողամասի վարձակալության մրցույթ:
Վարձակալությամբ տրամադրվում է Բերդ համայնքի, Այգեձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության 11-010-0334-0006 ծածկագրով, 0.42574 հա մակերեսով բազմամյա տնկարկներ պտղատու այգին մրցույթային կարգով, 25 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը ՝ 20000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 2000 ՀՀ դրամ, մրցույթի քայլի չափը՝ 2000 ՀՀ դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ /սերվիտուտներ/ չկան:
Հայտերի ընդունումը դադարեցվում է 2024 թ. նոյեմբերի 15- ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան:
Հեռ. 0267-2-10-81: