Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի համաձայն` Բերդի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթներ՝ համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Պառավաքարի Կարեն Մարգարյանի անվան մանկապարտեզ», «Վ.Ծաղկավանի Հրանտ Խաչատրյանի անվան թիվ 1 մանկապարտեզ», «Չինչինի մանկապարտեզ», «Վարագավանի մանկապարտեզ», համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենների (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:
Հ/Հ
|
Թափուր պաշտոնի
անվանումը
|
Մրցույթ անցկացնելու
օրը և ժամը
|
Հայտարարության հրապարակման օրը
|
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
|
1.
|
«Պառավաքարի Կարեն Մարգարյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝Պառավաքար բնակավայր)
|
Ք.Բերդ Լևոն Բեկի 5 18.11.2024 ժամը 10:00
|
18.10.2024
|
04.11.2024
|
2.
|
«Վ.Ծաղկավանի Հրանտ Խաչատրյանի անվան թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝Վ.Ծաղկավան բնակավայր)
|
Ք.Բերդ Լևոն Բեկի 5 18.11.2024 ժամը 11:30
|
18.10.2024
|
04.11.2024
|
3.
|
«Չինչինի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝Չինչին բնակավայր)
|
Ք.Բերդ Լևոն Բեկի 5 18.11.2024 ժամը 14:00
|
18.10.2024
|
04.11.2024
|
4.
|
«Վարագավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝Վարագավան բնակավայր)
|
Ք.Բերդ Լևոն Բեկի 5 18.11.2024 ժամը 15:30
|
18.10.2024
|
04.11.2024
|
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում հայտարարված մրցույթին մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։
Տնօրենիընտրությանլրացուցիչպայմաններնեն`
1) տրամաբանելուևտարբերիրավիճակներումկողմնորոշվելուունակություն.
2) ֆինանսատնտեսականգործունեությանիրականացմանկարողություն.
3) համակարգչովևժամանակակիցայլտեխնիկականմիջոցներովաշխատելուունակություն.
4) աշխատանքիկազմակերպմանևղեկավարմանանհրաժեշտհմտություններ.
5) ենթականերիհետվարվելուանհրաժեշտէթիկայիկանոններիիմացություն.
6) առնվազնմեկօտարլեզվիիմացություն:
Մրցույթն անցկացվելու է մեկ փուլով՝
1) հարցազրույց:
* * *
Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Բերդի համայնքապետարանի Աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկլուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածքաշխատանքայինգրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5)նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).
6) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները.
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից:
Անձը մրցույթին մասնակցելու համար բնօրինակ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Աշխատակազի քարտուղարը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը՝ հոդվածների (բաժինների, գլուխների, մասերի, կետերի) նշումով, որոնցից կազմված է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:
Ընդունել ի գիտություն, որ Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Բերդի համայնքապետարանի Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկի ավագանու նիստերի անցկացման դահլիճում՝ ըստ ժամանակացույցի:
Փաստաթղթերն ընդունվելու են Բերդի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում` աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում /հեռ.0267-2-10-81/ ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 10:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից: