Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Նավուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 1 դրույք դաստիարակի թափուր հաստիքի համար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության օրվանից՝ 2025թ․սեպտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ, ՙՙՆավուրի մանկապարտեզՙՙ ՀՈԱԿ -ում, ամեն օր՝ ժամը 10։00-ից 15։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2025թ-ի հոկտեմբերի 8-ին ժամը 13։00-ին Տավուշի մարզի «Նավուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։ Հասցեն՝ 2-րդ փող․ 2-րդ նրբ․շենք 1։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (077)33-36-33 հեռախոսահամարով։
Վեբ կայք` www.berdcity.am
Էլ. փոստ` berd.tavush@mta.gov.am