Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 10:00-ից մինչև 16:00-ն), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ծնողական միջոցների վարձավճարը մեկ ամսվա համար սահմանված է 5000 դրամ: Վճարը հավաքվում է համայնքապետարանում:Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, համայնքապետարանի հաշվի համարին: Բերդ համայնքն ունի 2 գործող մանկապարտեզներ: Թիվ 2 մ/մանկապարտեզ (հասցե`ք.Բերդ, Հ.Նահապետի 6, տնօրեն`Աննա Մելիքյան); Թիվ 3 մ/մանկապարտեզ (հասցե`Ն.Ստեփանյան 13, տնօրեն` Լուսինե Ավալյան):