Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել համայնքապետարան.
Թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի համար Բերդ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք.
ա)Հիմնական շինության ներսում ծխախոտի վաճառք` տեղական տուրք, եռամսյակի համար 1500 դրամ, տարեկան 6000 դրամ, մուծում համայնքային բյուջեի 900385101234 հաշվեհամարին;
բ)Հիմնական շինության ներսում ոգելից խմիչքի վաճառք`տեղական տուրք, եռամսյակի համար 3000 դրամ,տարեկան 12000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900385101234 հաշվեհամարին;
դ)Ոչ հիմնական շինության ներսում ոգելից խմիչքի վաճառք` տեղական տուրք, եռամսյակի համար 3000 դրամ, ծխախոտի վաճառք՝ եռամսյակի համար 1500 դրամ, մուծում համայնքային բյուջեի 900385101234 հաշվեհամարին: Թույլտվությունները, համապատասխան տեղական տուրքերի վճարման դեպքում, կարող է տրամադրվել նաև 6 ամիս կամ մեկ տարի ժամկետով: Բերդի համայնքապետարան հասցեն է`Լևոն Բեկի 5: