Ժամանակավոր ավտոտնակ կամ առևտրի տաղավար տեղադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:
Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է համայնքապետարանի գլխավոր մասնագետին: Մասնագետների կողմից կատարվում է հատկացվող տարածքի ուսումնասիրություն և պահանջվում է համապատասխան փաստաթղթեր: Հողհատկացման նախագիծը ներկայացվում է համայնքի ղեկավարի հաստատմանը, որից հետո կնքվում է հողի վարձակալության պայմանագիր` 2 օրինակից, որը կարող է հաստատվել նաև նոտարի կողմից: Այնուհետև դիմողը հողի վարձակալության պայմանագիրը և համայնքի ղեկավարի որոշումը ներկայացնում է Անշարժ գույքի կադաստր (30 օրյա ժամկետում), հողի վարձակալությունը գրանցելու համար: