24.04.25
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
|
Այսօր՝ ապրիլի 24-ին, Բերդի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցները, ուժային կառույցների ներկայացուցիչները, այլ քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների ոգեկոչման արարողություն է կատարել: Բերդի համայնքապետարանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ ____ Նշենք, որ Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում այսօր ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ:
|
|
23.04.25
Ուշադրություն
|
Ապրիլի 24-ին՝ ժամը 10:30-ին, Բերդի «Սորաններ» դենդրոպարկի մուտքի հարակից տարածքից կմեկնարկի երթ՝ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում հարգանքի տուրք կմատուցվի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Բնակավայրերում կայանալիք հիշատակի միջոցառումների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ մշակույթի տների ֆեյսբուքյան էջերում:
|
|
23.04.25
Կայացել է հանրային լսում
|
Այսօր՝ ապրիլի 23-ին, Բերդի համայնքապետարանում կայացել է հանրային լսում՝ Բերդ քաղաքում երկհարկանի դիահերձարան կառուցելու՝ ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացրած նախագծի վերաբերյալ: Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն անդրադարձել է նախաձեռնողի ծանուցումն ստանալուց հետո Բերդի համայնքապետարանի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործողություններին:Շրջակա միջավայրի անկախ փորձագետ Արայիկ Ծատուրյանը ներկայացրել է դիահերձարանի կառուցման նախագիծը և նախատեսվող գործունեությունը: ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ...
Մանրամասն |
|
20.04.25
Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ պատարագ է մատուցվել
|
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի... Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ այսօր՝ ապրիլի 20-ին, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Սբ. Հովհաննես եկեղեցում Սբ. պատարագ է մատուցել:Պատարագին մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, խորհրդական Լեռնիկ Բաբայանը, ներկայացուցիչներ համայնքապետարանից, վարչական ղեկավարներ, զինծառայողներ, այլք։ Նախօրեին` Ավագ շաբաթ օրվա երեկոյան, Սբ. Հովհաննես եկեղեցում մատուցվել է Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագ։ Հավարտ Պատարագի` հավատացյալները Սուրբ Խորանի Ճրագից վառած լույսը տարել են իրենց օջախներ։ Տիրոջ Հրաշափառ Հարության ...
Մանրամասն |
|
18.04.25
Ձեռք են բերվել մեծ քանակությամբ գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման սարքավորումներ
|
Բերդի համայնքապետարանի միջոցներով ձեռք են բերվել մեծ քանակությամբ գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման սարքավորումներ: Սարքավորումները տրամադրվել են «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին և համայնքի բնակավայրերի վարչական կենտրոններին՝ Բերդ քաղաքում և գյուղական բնակավայրերում մաքրման, բարեկարգման, կանաչապատման, կանաչապատ տարածքների խնամքի աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար:
|
|
16.04.25
Ուշադրություն
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ «ԼԵՎ» ախտորոշիչ կլինիկայի մասնագետներն ապրիլի 17-ին կայցելեն Վերին Ծաղկավան և Վարագավան բնակավայրեր՝ իրականացնելու նմուշառման, ֆունկցիոնալ ախտորոշման (էլեկտրասրտագրություն), ուլտրաձայնային հետազոտության և մի շարք այլ ծառայություններ: Հետազոտությունների մեկնարկը՝Վարագավան՝ ժամը 09:00-ից, բուժամանկաբարձական կետ,Վերին Ծաղկավան՝ ժամը 10:30-ից, վարչական կենտրոն: Ծրագիրն իրականացնում է «ԼԵՎ» ախտորոշիչ կլինիկան՝ Բերդի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի(ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակում: Հարգելի՛ հայրենակիցներ,Անհրաժեշտ ...
Մանրամասն |
|
16.04.25
Ընթացիկ աշխատանքներ՝ Վարագավանում, Չորաթանում, Վերին Կարմիրաղբյուրում
|
Բերդ համայնքի բնակավայրերում շարունակվում են խմելու ջրագծերի ընթացիկ վերանորոգման, ճանապարհների ու հանրային տարածքների բարեկարգման, սելավատարների մաքրման և այլ բնույթի ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես՝ Վարագավանում իրականացվել են խմելու ջրի նոր կապտաժների կառուցման, գերեզմանատան և այլ տարածքների ցանկապատման աշխատանքներ: Չորաթանում՝ սելավատարի վերանորոգման, Վերին Կարմիրաղբյուրում՝ սելավատարների մաքրման աշխատանքներ: «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են և պարբերաբար իրականացվում են համայնքի բոլոր բնակավայրերում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |