Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1կետերով, 83-րդ հոդվածի 2-րդ մասովև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով,
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 438-Ն որոշման մեջ և հավելվածներում 1 – ում և 2 – ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 2060-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 27.03.2025թ. թիվ 349-Ն որոշումը Տավուշի մարզպետի աշխատակազմի և Բերդի համայնքապետարանի միջև կնքեվել է թիվ 6 պայմանագիրը: Պայմանագրով նախատեսված է Բերդ համայնքին հատկացնել 58 350 000 (Հիսունութ միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա Բերդ բնակավայրի թիվ 2 և թիվ 3, Վ.Ծաղկավան, Նավուր, Չինարի մանկապարտեզների կապիտալ վերանորոգման աշխատանքների համաֆինանսավորման համար , որի կատարման վերջնաժամկետ է համարվում ս/թ դեկտեմբերի 25-ը:
Նշված գումարը ավելացվում է
1.համայնքի բյուջեի եկամուտներ /հատված 1/ տող 1261-ի ֆոնդային մասի <<Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)>>
2.Համայնքի բյուջեի ծախսեր /հատված 2/ տող 2961-ի ֆոնդային մաս <<Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ >>
: |