Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 65 հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 30 նոյեմբերի 2023 թվականի <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի չափորոշիչները սահմանելու մասին>> թիվ 2093-Ն որոշումը՝ տալ համաձայնություն չափորոշիչը բավարարելու համար N 08042025-11-0046 սեփականության իրավունքի վկայականով, 11-048-0048-0109 կադաստրային ծածկագրով, 0.6 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Պետսկան գույքի կառավարման կոմիտեի՝ Նորաշեն բնակավայրի կրթահամալիրի արևային վահանակների կառուցման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |