ՀՀ, Տավուշի մարզի, Բերդ համայնքի, գ. Չինչին, 12փ., 4 փկղ., տուն 6 հասցեի բնակիչ Գևորգ Սարգիսի Հայրապետյանը դիմել է իրեն՝ իր անչափահաս քրոջորդու՝ Էդմոն Մհերի Հայրապետյանի /ծնված՝ 18.02.2016թ./ նկատմամբ խնամակալ նշանակելու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 134-րդ, 135-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33, 34,36,37-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ և հաշվի առնելով, որ Գևորգ Սարգիսի Հայրապետյանը չափահաս գործունակ է, բարոյական և անձնական այլ հատկանիշները բնութագրվում են դրական, հանդիսանում է անչափահասի հարազատ մորեղբայրը, իսկ անչափահաս Էդմոն Հայրապետյանը բնակվում է Գևորգ Սարգիսի Հայրապետյանի հետ համատեղ, նրա խնամքի ու դաստիարակության հարցերով զբաղվելու է Գևորգ Հայրապետյանը
որոշում եմ՝
1.Բերդ համայնքի, գ. Չինչին, 12փ., 4 փկղ., տուն 6 հասցեի բնակիչ Գևորգ Սարգիսի Հայրապետյանին /ծնված՝ 19.10.1986թ., անձնագիր՝ AT0305970, տրված՝ 15.11.2019թ.-ին 056-ի կողմից/ նշանակել անչափահաս քրոջորդու՝ Էդմոն Մհերի Հայրապետյանի /ծնված՝ 18.02.2016թ., ծննդյան վկայական՝ ԱԲ445153/ նկատմամբ խնամակալ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: