Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8 կետով, հիմք ընդունելով Նորաշենի գյուղական խորհրդի գործկոմի 03.12.1992 թվականի որոշման N 8 արձանագրությունը, որոշում եմ՝
1.Քանի որ Կամո Երվանդի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող շինության (չորանոց) չափերը փոփոխության չեն ենթարկվել և համապատասխանում են 20.08.2024թ. կազմված չափագրման արդյունքներին, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Նորաշեն, 8-րդ փողոց, 23 չորանոց հասցեում գտնվող, 11-048-0011-0013 ծածկագրով 88.48 ք.մ մակերեսով շինության պահպանման և սպասարկման համար, Կամո Երվանդի Խաչատրյանին սեփականության իրավունքով տրամադրել 0.11818 հա մակերեսով հողամաս, պայմանով, որ հողամասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարվի տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: