Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8 կետով, հիմք ընդունելով ՀՀ ժողովրդական պատգամավորների Տավուշի շրջանի Չինարիի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նիստի 18.03.1992 թվականի որոշման N 1 արձանագրություն.
որոշում եմ՝
1.Քանի որ շինության (չորոնոց) չափերը փոփոխության չեն ենթարկվել և համապատասխանում են 21.05.2025թ. կազմված չափագրման արդյունքներին, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Չինարի, 3-րդ փողոց, 18/2 շինություն հասցեում գտնվող, 11-051-0001-0001 ծածկագրով անշարժ գույքից առանձնացվող 130.48 ք.մ ընդհանուր մակերեսով շինությունների պահպանման և սպասարկման համար, տրամադրել 0.0779 հա մակերեսով հողամաս, պայմանով, որ հողամասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարվի տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: