Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով, ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1596 վկայագիրը, տրված 26.11.2024թ.-ին,և հաշվի առնելով 11.04.2025թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Չինարի, 18 փողոց, 8 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը, և օժանդակ շինությունը ընդհանուր՝ 69.72 ք.մ ներքին մակերեսով, և օրինական հատկացված 11-051-0041-0013 ծածկագրով, 0.14219 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Գարեգին Արտեմի Ապերյանի, ծնվ.՝ 19.10.1950թ. սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գարեգին Արտեմի Ապերյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: