Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 768 վկայագիրը՝ տրված 23.04.2025թ.-ին՝ «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից և հաշվի առնելով 04.03.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր, 8 փողոց, 35/1 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը և օժանդակ շինությունները, ընդհանուր՝ 191.10 ք.մ մակերեսով,կառուցված՝ 1980-1995թ.թ. և օրինական հատկացված 11-010-0095-0013 ծածկագրով, 0,04246 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Օլգա Ենոքի Նազանյանի, ծնվ.՝ 07.04.1957թ. սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Օլգա Ենոքի Նազանյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: