Բերդ համայնքի ավագանին որոշում է`
ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 438-Ն որոշման մեջ և հավելվածներում 1 – ում և 2 – ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
2025թ սուբվենցիոն ծրագրերին համայնքի մասնաբաժնով մասնակցելու համար Բերդ համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 130 000 000/մեկ հարյուր երեսուն միլիոն/ ՀՀ դրամ հատկացնել ֆոնդային բյուջե հետևյալ համամասնությամբ
ճանապարհների տուֆապատմանը 30 տոկոս
ճանապարհների ասֆալտապատմանը 55 տոկոս
ջրամատակարարմանը 15 տոկոս
Նշված գումարը ավելացվում է
1.համայնքի բյուջեի եկամուտներ -/հատված 1/ տող 1392-ի ֆոնդային մաս <<Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր >>
2.Համայնքի բյուջեի ծախսեր - /հատված 2/ տող 2451-ի ֆոնդային մաս <<ճանապարհային տրանսպորտ>> և տող 2631 ֆոնդային մաս <<ջրամատակարարում>>
|