Համայնքի ղեկավարությունը, հաշվի առնելով բնակչության պահանջները, սահմանում է համայնքի զարգացման հետեւյալ ռազմավարությունը.
-Բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով հետեւողականորեն բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հանգստի պայմանները, գյուղը դարձնել գեղեցիկ, բարեկարգ եւ բարեկեցիկ բնակավայրերից մեկը:
-Առաջիկա հինգ տարիներին համայնքի հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝
-Զարգացնել գյուղատնտեսությունն ու անասնապահությունը համայնքում,
-Հնարավորության սահմաններում ապահովել գյուղտեխնիկայով
-Ունենալ բարեկարգ ներհամայնքային ճանապարհներ
-Հնարավորության դեպքում ավերված տների վերականգնում, որոնք դուրս են մնացել բնակարանաշինության ծրագրերից:
-Հնարավորության դեպքում փողոցային լուսավորության վերականգնում:
-Ոռոգման խողովակաշարի վերակառուցում եւ ոռոգման ու խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգում:
Պատերազմի հետեւանքով անբարեկարգ դարձած ճանապարհների բարեկարգում:
-Պայմաններ ստեղծել անասնապահական արտադրանքի իրացման դժվարությունները հաղթահարելու համար:
-Ստեղծել հացահատկի եւ այլ մշակաբույսերի մշակման ծավալների ավելացման պայմանները՝ բնակչությանն ընձեռնելով սերմնաշրջանառության եւ սերմնանորացման հնարավորություններ: |