Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 104
 

Զեկ. ՏԻԳՐԱՆ ԱՎԱԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1կետերով, 83-րդ հոդվածի 2-րդ մասովև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, 

 

Բերդ համայնքի ավագանին որոշում է`

ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 438-Ն որոշման մեջ և հավելվածներում 1 – ում և 2 – ում կատարել հետևյալ փոփոխությունները՝

    ՀՀ տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի՝ սուբվենցիոն ծրագրերով ճանապարհների կապիտալ վերանորոգման մասնակցության համար Այգեձորաբնակների և Մովսեսաբնակների կողմից   նվիրատվություններ են կատարվել ՝Այգեձոր բնակավայրում՝ 5 500 000(հինգ միլիոն հինգ հարյուր հազար)ՀՀ դրամի  և Մովսես բնակավայրում՝ 1 181 900(մեկ միլիոն մեկ հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր)ՀՀ դրամի ,ընդհանուր 6 681 900(վեց միլիոն վեց հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ գումարով:   

Նշված գումարն ավելացվում է

1.համայնքի բյուջեի եկամուտներ /հատված 1/ տող 1381-ի ֆոնդային մասի  <<Նվիրատվության, ժառանգության իրավունքով  ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված արտաքին աղբյուրներից>>

2.Համայնքի բյուջեի ծախսեր         /հատված 2/ տող   2451-ի/04.05.01.51/<<Ճանապարհային տրանսպորտ >>:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԱՎԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(222.43 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner