| Նպատակ | Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Բերդ համայնքի տնտեսական զարգացմանը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը`հասարակական կանոնավոր տրանսպորտային կապի ձևավորմամբ, տեխնիկական միջոցների համալրման և արդյունավետ  կառավարման միջոցով:  Ծրագրի արդյունքում ակնկալվում է ձեռք բերել 2    միկրոավտոբուս 17 և ավել, որոնք կբավարարեն, որպեսզի հասարակական տրանսպրտային ցանցը գործի անխափան, հարմարավետ և ժամանակին: 17 և ավել նստատեղով միկրոավտոբուսի ընտրությունը կապված է  <<Բերդ խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների բարելավում, հասարակական տրանսպորտային համակարգի ձևավորում և ճանապարհների բարեկարգում>> ծրագրի շրջանակներում ձեռք բերվելիք նույնանման տրանսպորտային միջոցների հետ, որպեսզի հասարակական տրանսպորտային ցանցը սպասարկվի միանման միկրոավտոբուսներով, նաև շահագործման և պահպանման ծախսերը կլինեն քիչ:  |