Բերդ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 05/25 վարչական գործը՝ Նաիրի Հրանտի Զարգարյանի կողմից Բերդ համայնքի, Իծաքար բնակավայրի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի 2 հասցեում գտնվող, բնակելի կառուցապատման /ոչ արտադրական/ նշանակության հողամասում, իրականացվաց պլանային ստուգմամբ պարզել է, որ Նաիրի Հրանտի Զարգարյանը/ բնակության հասցեն՝ Բերդ համայնք, ք. Բերդ Մաշտոցի 22 շ. 14 բն. ծնված 26.06.1980թ. անձնագիր AR0622915 տրված 13.03.2018 թվականին 056-ի կողմից:Հանդիսանալով անհատ ձեռնարկատեր 2018 թվականի հուլիսի 16-ից միչև 2025 թվականի մայիսի 12-ը ներառյալ առանց հողի նպատակային նշանակության փոխելու, իրականացրել է փայտածուխի արտադրություն այսինքն հողամասն օգտագործել է ոչ դրա նպատակային նշանակությանը համապատասխան: Խախտվել է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 110-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սահմանված պահանջները, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանք, ինչի կապակցությամբ Տավուշի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ Գարիկ Մկռտումյանի և Տավուշի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Լևոն Ծովանյանի 29.05.2025թ․ արձանագրության հիման վրա 2025 թվականի Հոլիսի 30-ին «Հողային օրենսգրքի» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի և վարչական իրավախախտումների վերաբերյալ 54-րդ հոդվածների պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։
Բերդի համայնքապետարանի «վարչական իրավախախտման» դեպքերով հարուցված «վարչական վարույթի» շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը /այսուհետ՝ հանձնաժողով/ հրավիրել և անցկացրել է լսում 2025 թվականի Հուլիսի 30-ին, սակայն Նաիրի Հրանտի Զարգարյանը պատշաճ ծանուցված լինելով չի ներկայացել։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
2025 թվականի մայիսի 29-ին Տավուշի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ Գարիկ Մկրտունյանի և նույն բաժնի ավագ տեսուչ Լևոն Ծովանյանի կողմից կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն Բերդ համայնքի Իծաքար բնակավայրի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի 2 հասցեում գտնվող, բնակելի կառուցապատման ոչ արտադրական նծանակության հողամասում, առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել է փայտածուխի արտադրություն։
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր փաստական հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հանձնաժողովը հաստատում է հետևյալը՝
Բերդի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են Բերդ համայնքի ղեկավարին։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասի» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։
Համաձայն«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, հողամասերի ոչ նպատակային օգտագործելը և օրենքով սահմանված կարգով ապահովում, է դրանց հետևանքների վերացումը։
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասի» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններից բացի, համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերջինիս իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
ՀայասՎարչական իրատանի Հանրապետության Հողային օրենսգրքի 110-րդ 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հողամասը ոչ նպատակային օգտագործելը սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվության սահմանված պայմանների բնակելի կառուցապատման ոչ արտադրական նծանակության հողամասում, առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու։
Տվյալ պարագայում Նաիրի Հրանտի Զարգարյանը, Բերդ համայնքի, Իծաքար բնակավայրի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի 2հասցեում գտնվող տարածքում, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, 2018 թվականի հուլիսի 16-ից միչև 2025 թվականի մայիսի 12-ը ներառյալ իրականացրել է փայտածուխի արտադռություն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀօրենքի 54-րդ հոդվածի համաձայն հողամասերը ոչ նպատակային օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի, 37-րդ հոդվածով, 247-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 279-րդ հոդվածով, 281-282-րդ հոդվածներեը՝
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 37-րդ, 247-րդ, 249-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 37-րդ,և 50-րդ հոդվածներով՝
որոշում եմ՝
1․ Նաիրի Հրանտի Զարգարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու մասով՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելու համար նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով 100․000 / հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2.Նաիրի Հրանտի Զարգարյանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի գումարը վճարել Բերդի համայնքապետարանի 900385101259 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Բերդ համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովին:
3․ Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և «ՀՀ վարչական դատավարության» օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից azdarar.am կայքի և/կամ համայնքապետարանի տեղեկագրում հրատարակելու միջոցով։