Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/8 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված 3-րդ քարշակի դասի անիվավոր տրակտորը՝ 1 հատ, TH2004 մոդելի, սերիական համար 2205200076, 24,900,000 ՀՀ դրամ արժեքով, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
2.Գույքացանկում ընդգրկված գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Բերդի կոմունալ ծառայություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
3.Կատարել տրանսպորտային միջոցի հաշվառում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստկանության» բաժանմունքում: |