11.10.24
Նավուրում մեկնարկել են 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տուֆով սալիկապատման աշխատանքները
|
2024թ.-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ՀՀ կառավարության և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ Նավուր բնակավայրում մեկնարկել են 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տուֆով սալիկապատման աշխատանքները: Ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են նաև` Բերդ քաղաքի Մ. Մաշտոցի 21, 22, 24, Մ. Խորենացի 71, 27ա բազմաբնակարան շենքերի բակային տարածքների, Մ.Մաշտոց և Այգեստան փողոցների խաչմերուկից դեպի Այգեստան- Վ. Տերյան հատվածի սալիկապատման, ջրահեռացման համակարգի կառուցման, Գ. Նժդեհ փողոցից դեպի «Սորաններ» դենդրոպարկ ձգվող քայլուղու մետաղական աստիճանների, Հ. Թումանյան փողոցի հենապատերի կառուցման և այլ աշխատանքները: Այգեպար բնակավայրի վարչական շենքի բակի տուֆով սալիկապատման և ջրահեռացման ...
Մանրամասն |
|
10.10.24
Կայացել է հանրային լսում՝ Նավուր բնակավայրում 144 աշակերտի համար նախատեսված կրթահամալիր կառուցելու նախագծի վերաբերյալ
|
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կայացել է հանրային լսում՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ Բերդ համայնքի Նավուր բնակավայրում 144 աշակերտի համար նախատեսված կրթահամալիր կառուցելու նախագծի վերաբերյալ: Հանրային լսմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, Բերդ համայնքի ավագանու անդամ Արամ Նիգոյանը, Նավուրի վարչական ղեկավար Մհեր Նիգոյանը, բնակիչներ: Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը ներկայացրել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ի ծանուցումը համայնքի ղեկավարին, այնուհետև նախաձեռնողի ծանուցումն ստանալուց հետո Բերդի համայնքապետարանի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործողությունները: «Հայնախագիծ» ...
Մանրամասն |
|
09.10.24
Կայանալու է հանրային լսում
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, Բերդի համայնքապետարանում(3-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է 2025 թ.-ի սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային լսում։ Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունը։
|
|
09.10.24
Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Աբրահամյանների ընտանիքի տասնմեկերորդ զավակը
|
Բերդի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Աբրահամյանների ընտանիքի տասնմեկերորդ զավակը: Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը և համայնքապետարանի աշխատակիցները Բերդի բժշկական կենտրոնի տնօրենի՝ բուժական գծով տեղակալ Զվարթ Ծատուրյանի ուղեկցությամբ այսօր տեսակցել են Իննա Աբրահամյանին և փոքրիկին: Երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ շնորհավորում ենք Աբրահամյանների բազմազավակ ընտանիքին: Փոքրիկ Մարիային մաղթում ենք անհոգ, երջանիկ և ապահով մանկություն:
|
|
09.10.24
«Բերդ» շահագործման տեղամասի աշխատակցիներն օպերատիվորեն վերացրել են գաղտնի վթարը
|
Օրերս Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել 160 մմ-ոց պոլիէթիլենե ջրատարի գաղտնի վթար՝ 1 վայրկյանում 6 լիտր ջրի կորստով, ինչի հետևանքով ջուրը լցվել է նախկին կենտրոնական ջեռուցման համակարգ: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մասնագետները հատուկ սարքավորման միջոցով հայտնաբերել են գաղտնի վթարը, այնուհետև «Բերդ» շահագործման տեղամասի աշխատակցիներն օպերատիվորեն վերացրել են այն: Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Բերդ» շահագործման տեղամասին՝ արագ արձագանքման, վթարի վերացման, ինչպես նաև Բերդ քաղաքում անխափան ջրամատակարարում ապահովելու համար:
|
|
07.10.24
Համայնքի ղեկավարն այցելել է Բերդի համայնքային գրադարան
|
Գրադարանավարի օրվա կապակցությամբ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժնի պետ Գևորգ Չոբանյանի ուղեկցությամբ այցելել է Բերդի համայնքային գրադարան: Համայնքի ղեկավարը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է գրադարանավարներին՝ մաղթելով արդյունավետ և ստեղծագործ աշխատանք: 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր:
|
|
05.10.24
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
|
Թանկագի՛ն ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,Ակնածանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:Այս հրաշալի տոնը հնարավորություն է՝ մեկ անգամ ևս ընդգծելու ձեր վճռորոշ դերը յուրաքանչյուրիս կյանքում, գնահատելու ձեր անմնացորդ նվիրումն ու շարունակական ջանքերը՝ կիրթ, հայրենասեր անհատ, արժանապատիվ քաղաքացի դաստիարակելու գործում:Գիտելիք սերմանելուց զատ՝ երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնելով նաև ազգային ու համամարդկային արժեքներին՝ դուք կերտում եք մեր պետության և ժողովրդի հուսալի ապագան:Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ անխոնջ աշխատանքի, ձեր անեզր սերը և հոգու անսպառ լույսն աշակերտներին ու սաներին փոխանցելու համար:Մաղթում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |