Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 267-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2024 թվականի N 267-Ն

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի <<ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 221-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1կետերով, 83-րդ հոդվածի 2-րդ մասովև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, 

 

 

 

Բերդ համայնքի ավագանին որոշում է`

ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2024 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 221-Ա որոշման մեջ և հավելվածներում 1 – ում և 2 – ում կատարել հետևյալ փոփոխությունները՝

            Համաձայն 01 փետրվարի 2024 թվականի Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի և Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի միջև կնքված թիվ 3 պայմանագրի՝ մարզպետի աշխատակազմը դրամաշնորհի ձևով 3268,3 հազար  (երեք միլիոն երկու հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ ֆինանսական միջոց է տրամադրում համայնքին՝ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով տարեկան թվով 15 աշակերտի համար ուսուցման ծախսերի փոխհատուցման նպատակով, որի կատարման վերջնաժամկետ է համարվում  ս/թ դեկտեմբերի 15-ը: Հետևաբար, վերոհիշյալ գումարը ավելացնել բյուջեի եկամտային մասի Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) հոդվածում (հավելված 1, տող 1257), իսկ ծախսային մասում՝ Արտադպրոցական դաստիարակությունհոդվածում (տող 2951): 

1) որոշման 1-ին մասի 1-ին կետում «1657904.3»  թվերը փոխարինել «1661172.6» թվերով.
2)
 որոշման 1-ին մասի 2-րդ կետում «1839805.0»  թվերը փոխարինել «1843073.3» թվերով:


Կողմ -13

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԶՎԱՐԴ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՃՈՒՂՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԿԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՆԻԳՈՅԱՆ ԱՐԱՄ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(54.94 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner