Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասով,
Բերդ համայնքիավագանին որոշում է` 1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի տեղականբյուջեն՝
1)եկամուտների գծով 1862795.0 հազարդրամ, 2)ծախսերի գծով 1862795.0 հազարդրամ, 3)դեֆիցիտը (պակասուրդը)` 0,0 հազարդրամ:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հատված 1): 3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ (հատված 2): 4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 3): 5.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)`(հատված 4): 6.Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները`(հատված 5): 7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 6): 8.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները: 9.Գանձապետական հաշվի 2024 թվականի տարեվերջյան ազատ մնացորդը ներառել 2025 թվականի բյուջեի ծախսային մասում և ընդգրկել առաջնահերթություն պահանջող ծախսերի ֆինանսավորման համար: 10. Հիմք ընդունելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը: |