Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով Համայնքի ավագանին որոշում է՝
1․ Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/1 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված աղբի մետաղյա կոնտեյներները՝ 150 հատ, 14,760,000 ՀՀ դրամ արժեքով, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
2. Տալ համաձայնություն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի կողմից Բերդի համայնքին նվիրատվության պայմանագով հատկացված չգնահատված գույքը՝ 1 հատ, UAZ 374 195-552-05, vin-XTT374195MI209464 մակնիշի տրանսպորտային միջոցը, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
3. Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/2 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված ամենագնաց կիսաբեռնատար մեքենան՝ 1 հատ, ՈՒԱԶ 236324 Պրոֆի, vin-XTT236324N1012798 մակնիշի, 7,800,000 ՀՀ դրամ արժեքով, և ամենագնաց կիսաբեռնատար մեքենայի համալրող սարքեր (եռակցման գեներատոր, օդամղիչ սարք, հատիչ էլեկտրական մուրճ) 5,324,000 ՀՀ դրամ արժեքով ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
4. Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/3 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչը՝ 1 հատ, ԱՆՏ1000.1 մոդելով, համալրող սարքավորումներով (ճանապարհային ֆրեզ, ճանապարհային խոզանակ, հորատիչ ֆրեզ, շնեկ, շնեկ) 19,700,000 ՀՀ դրամ արժեքով, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
5. Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/3 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված էքսկավատոր-բեռնիչը՝ 1 հատ, CASE 570ST մոդելով, համալրող սարքավորումներով (հիդրոմուրճ, արագ հանվող մաս, կովշ, հիդրոմուրճի մատ, մոնտաժման կ-տ) 30,500,000 ՀՀ դրամ արժեքով, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
6.Գույքացանկում ընդգրկված գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Բերդի կոմունալ ծառայություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև ապահովել անհատույց օգտագործման իրավունքի տրամադրում Լեվ ախտորոշիչ կլինիկային, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի պահանջներով:
7.Կատարել տրանսպորտային միջոցների հաշվառում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստկանության» բաժանմունքում: |