Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 90-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով Համայնքի ավագանին որոշում է՝
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2022 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից «Պահուստային միջոցներ» (բաժին 11, խումբ 1, դաս 1) նախահաշվի «4891» հոդվածից հատկացնել 22.000.000 (քսաներկու միլիոն) դրամ ֆոնդային բյուջեից սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու նպատակով:
2.Սույն որոշումն բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:
3.Սույն որոշումն այլ իրավական ակտերում փոփոխությունների կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |