Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1կետերով, 83-րդ հոդվածի 2-րդ մասովև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով,
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 438-Ն որոշման մեջ և հավելվածներում 1 – ում և 2 – ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ՀՀ տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի՝ սուբվենցիոն ծրագրերով ճանապարհների կապիտալ վերանորոգման մասնակցության համար Այգեձորաբնակների և Մովսեսաբնակների կողմից նվիրատվություններ են կատարվել ՝Այգեձոր բնակավայրում՝ 5 500 000(հինգ միլիոն հինգ հարյուր հազար)ՀՀ դրամի և Մովսես բնակավայրում՝ 1 181 900(մեկ միլիոն մեկ հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր)ՀՀ դրամի ,ընդհանուր 6 681 900(վեց միլիոն վեց հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ գումարով:
Նշված գումարն ավելացվում է
1.համայնքի բյուջեի եկամուտներ /հատված 1/ տող 1381-ի ֆոնդային մասի <<Նվիրատվության, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված արտաքին աղբյուրներից>>
2.Համայնքի բյուջեի ծախսեր /հատված 2/ տող 2451-ի/04.05.01.51/<<Ճանապարհային տրանսպորտ >>: |