Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին համայնքի ղեկավարի տեղակալների, բնակավայրերի վարչական ղեկավարների, ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել աշնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, բնակավայրերի լուսավորության ցանցի և այլ ոլորտների առնչվող մի շարք հարցերի: