Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության այսուհետ՝ ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով.
Որոշում եմ՝
1. Հաստատել`
1) աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) խորհրդի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ԱՌԿ խորհրդի աշխատակարգը և գործողությունները՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի վեցի Բերդ համայնքի <<Աղետների ռիսկի կառավարման պլանի>> և «Աղետների ռիսկի կառավարման խորհրդի ստեղծման մասին» N 678-Ա որոշումը։
4. Համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Բադալյանին՝ սույն որոշման 1-ին կետով ստեղծված ԱՌԿ խորհրդի կազմում ընդգրկված պաշտոններում զբաղեցրած կամ նոր նշանակված անձանց 5-օրյա ժամկետում ծանուցել սույն որոշման մասին:
5. Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: