Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1կետերով, 83-րդ հոդվածի 2-րդ մասովև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով,
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2024 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 221-Ա որոշման մեջ և հավելվածներում 1 – ում և 2 – ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
Համաձայն 01 փետրվարի 2024 թվականի Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի և Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի միջև կնքված թիվ 3 պայմանագրի՝ մարզպետի աշխատակազմը դրամաշնորհի ձևով 3268,3 հազար (երեք միլիոն երկու հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ ֆինանսական միջոց է տրամադրում համայնքին՝ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով տարեկան թվով 15 աշակերտի համար ուսուցման ծախսերի փոխհատուցման նպատակով, որի կատարման վերջնաժամկետ է համարվում ս/թ դեկտեմբերի 15-ը: Հետևաբար, վերոհիշյալ գումարը ավելացնել բյուջեի եկամտային մասի Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) հոդվածում (հավելված 1, տող 1257), իսկ ծախսային մասում՝ Արտադպրոցական դաստիարակությունհոդվածում (տող 2951):
1) որոշման 1-ին մասի 1-ին կետում «1657904.3» թվերը փոխարինել «1661172.6» թվերով.
2) որոշման 1-ին մասի 2-րդ կետում «1839805.0» թվերը փոխարինել «1843073.3» թվերով: