Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2023 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 40-Ն որոշման մեջ և հավելվածներում՝ 1 – ում և 6 – ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1313-Լ որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թվականի պետական աջակցության>> ծրագրի շրջանակներում մոնիթորինգի իրականացման համար համայնքին տրամադրված 3072,6 հազար (երեք միլիոն յոթանասուներկու հազար վեց հարյուր)գումարի՝ ավելացնել վերոհիշյալ գումարը բյուջեի եկամտային մասի Այլ եկամուտներ հոդվածում (տող 1393), իսկ ծախսային մասում՝ Գյուղատնեսություն հոդվածում :
Բյուջեի եկամտային մասի Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ(տող 1380) հոդվածը ավելացնել 6000,1 հազար դրամով` որպես Հայ օգնության ֆոնդի և Փարոս հիմնադրամի կողմից նվիրատվություն: Համապատասխանաբար ծախսային մասի Ջրամատակարարում հոդվածը(տող 4251) ավելացնել 6000,1 հազարդրամով՝ Բերդ համայնքի Այգեպար բնակավայրի խմելու ջրի ՕԿՋ-ի վերանորոգման նպատակով:
Բյուջեի եկամտային մասի Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ(տող 1380) հոդվածըավելացնել 40302,4 հազարդրամով` որպեսպետությանկողմիցտրամադրվածնպատակայինսուբվենցիա: ԾախսայինմասիԸնդհանուրծառայություններհոդվածը (տող 5113) ավելացնել 40302,4 հազարդրամով՝ՏավուշիմարզիԲերդքաղաքիՄաշտոցի 23 բազմաբնակարանշենքիընդհանուրօգտագործմանտարածքներինորոգմանևէներգաարդյունավետությանարդիականացմանաշխատանքներիկատարմաննպատակով:
Բյուջեի եկամտային մասի Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ(տող 1261) հոդվածը ավելացնել 63925,5 հազար դրամով և 62315,8 հազար դրամով` որպես պետության կողմից տրամադրված նպատակային սուբվենցիա: Համապատասխանաբար ծախսային մասի Ջրամատակարարում հոդվածը(տող 5113) ավելացնել 63925,5 հազար դրամով՝ Բերդ համայնքի Չինարի բնակավայրի ջրի ոռոգման համակարգի արդիականացման նպատակով, իսկ Ճանապարհային տրանսպորտ(ճանապարհաշինություն տող 5113) հոդվածը 62315,8 հազար դրամով՝ Այգեձորի վարչական տարածքում ճանապարհների ասֆալտապատման նպատակով:
1) որոշման 1-ին մասի 1-ին կետում «1738948.4» թվերը փոխարինել «1779250.8» թվերով.
2) որոշման 1-ին մասի 2-րդ կետում «1869536.5» թվերը փոխարինել «1909838.9» թվերով: