Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 10 հունիսի 2021 թվականի N 62-Ա որոշումը, Համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 22-ի թիվ 79-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) Տալ համաձայնություն որոշման վերնագրի մեջ <<ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ>> բառերը փոխարինել «ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏԻ» բառերով և որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.
2) Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեպար 1-ին փողոց 8/1 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի N 1 սենյակից՝ 209.58 ք.մ, N 2 սենյակը՝ 5.8 ք.մ, N 3 սենյակը՝ 5.7 ք.մ, N4 սենյակը՝ 18.29 ք.մ, N 5 սենյակը ՝ 17.73 ք.մ, ընդհանուր՝ 258 ք.մ մակերեսով, առանց մրցույթի, վարձակալությամբ, ամսական 30000/երեսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, տարեկան 360000/երեք հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, 5 տարի ժամկետով, տրամադրել << Արմեն Պետրոսյան Համլետի>> ԱՁ-ին արտադրական գործունեություն ծավալելու համար:
2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է <<Արմեն Պետրոսյան Համլետի>> ԱՁ-ի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: