Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդկետովև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասով,
Բերդ համայնքիավագանին որոշում է` 1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի տեղական բյուջեն՝
1) եկամուտների գծով 1862795.0 հազար դրամ, 2) ծախսերի գծով 2017020.7 հազար դրամ, 3) դեֆիցիտը(հավելուրդը)` 154225.7 հազար դրամ:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձինեկամտատեսակների՝ (հատված 1): 3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ (հատված 2): 4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 3): 5.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)`(հատված 4): 6.Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ (հատված 5): 7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված (6): 8.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում պահպանելով ծախսերի համամասնությունները: 9.Գանձապետական հաշվի 2024 թվականի տարեվերջյան ազատ մնացորդն ներառել 2025 թվականի բյուջեի ծախսային մասում և ընդգրկել առաջնահերթություն պահանջող ծախսերի ֆինանսավորման համար:
10.Հաստատել 2025 թվականին Բերդ համայնքում նախատեսված կապիտալ և ընթացիկ նորոգման աշխատանքները ըստ բնակավայրերի (հավելված 7): 11.Հիմք ընդունելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը: |