1.Ծրագրի իրականացման նպատակն է համայնքի բնակիչների համար ապահովել անվտանգ և հարմարավետ  տեղաշարժ գիշերային ժամերին, նաև ապահովել  տրանսպորտային միջոցների երթևեկության նորմալ պայմաններ: Գիշերային լուսավորության ցանցի էական ընդլայնումով՝ համայնքը կդառնա ավելի գեղեցիկ և գրավիչ զբասաշրջիկների համար: Փողոցներում, որտեղ կկառուցվեն նոր լուսավորության ցանցերը, կաշխուժանա մարդկային հոսքը և  կավելանա երթևեկը:  
2.Ծրագրի իրականացման նպատակն  է էականորեն բարելավել քաղաքի սոցիալական ենթակառուցվածքը և բնապահպանական վիճակը: Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք բարեկարգ քաղաքային հանգստի գոտի և հարմարավետ աստիճանասանդղակ, որը քաղաքի կենտրոնը կկապի թաղամասի հետ, որտեղ  գտնվում են նաև պետական հիմնարկություններ:  |