Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդկետովև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ  հոդվածի 3-րդ մասով, 
Բերդ համայնքիավագանին որոշում է`
1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի տեղական բյուջեն՝
  1) եկամուտների գծով  1862795.0 հազար դրամ,
   2) ծախսերի գծով     2017020.7  հազար դրամ,
   3) դեֆիցիտը(հավելուրդը)` 154225.7 հազար դրամ:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձինեկամտատեսակների՝ (հատված 1):
 3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ (հատված 2):
 4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 3):
 5.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)`(հատված 4):
 6.Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ (հատված 5):
 7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված (6):
 8.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում  է ստացված փաստացի մուտքերի սահմաններում պահպանելով ծախսերի համամասնությունները:
 9.Գանձապետական հաշվի 2024 թվականի տարեվերջյան ազատ մնացորդն ներառել 2025 թվականի բյուջեի ծախսային մասում և ընդգրկել առաջնահերթություն պահանջող  ծախսերի ֆինանսավորման համար:
10.Հաստատել 2025 թվականին Բերդ համայնքում նախատեսված կապիտալ և ընթացիկ նորոգման աշխատանքները ըստ բնակավայրերի (հավելված 7):
 11.Հիմք ընդունելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը: