24.10.24
Մովսես բնակավայրին գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել
|
Բերդի համայնքապետարանի և ամերիկահայ բարերարների համագործակցության արդյունքում Մովսես բնակավայրին գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել:
|
|
24.10.24
Աշխատանքային հանդիպում. ընտրվել է երեք ծրագրային գաղափար
|
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» (ՏԻԱԲ) ծրագրի Բաղադրիչ 2-ի («Քաղաքացիների կարիքներին արձագանքող հանրային ծառայություններ և համայնքների զարգացման նախաձեռնություններ») շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Բերդի համայնքապետարանում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել: Հանդիպմանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, ՏԻԱԲ ծրագրի Բաղադրիչ 2-ի թիմի ղեկավար Արտակ Երգենյանը, համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, ՏԻԱԲ ծրագրի, համայնքում գործունեություն ...
Մանրամասն |
|
23.10.24
Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը
|
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարտին Ապրեսյանի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի աշխատակիցների և համայնքի գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների մասնակցությամբ կայացել է աշխատանքային հանդիպում: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը, նույն բաժնի մասնագետ Մուշեղ Ղազարյանը մանրամասներ են ներկայացրել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ: Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ մանրամասներին և դիմելու պայմաններին կարող եք ծանոթանալ՝ ...
Մանրամասն |
|
22.10.24
Կայացել է 2025 թ.-ին համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային լսում
|
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Բերդի համայնքապետարանում կայացել է 2025 թ.-ին համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային լսում: Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը ներկայացրել է գալիք տարվա ընթացքում ՀՀ կառավարության և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ իրականացվելիք հետևյալ ծրագրերը. Բերդ համայնքի Մովսես բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի և արտաքին ջրատարի կառուցում, դիտահորերի և ջրաչափերի տեղադրում, Չորաթան բնակավայրի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցում, դիտահորերի և ջրաչափերի տեղադրում, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում խմելու ջրի դիտահորերի և ջրաչափերի տեղադրում,Բերդ քաղաքի թաղամասային կոյուղագծի կառուցում: Բերդ համայնքի Արծվաբերդ, Բերդ, ...
Մանրամասն |
|
18.10.24
Կայացել է միջոցառում՝ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան
|
Հոկտեմբերի 17-ին «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանում կայացել է միջոցառում՝ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան:Միջոցառմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լեռնիկ Բաբայանը, համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժնի պետ Գևորգ Չոբանյանը, մշակույթի, կրթության և այլ բնագավառների ներկայացուցիչներ:Միջոցառումը վարել է «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը:Ելույթ են ունեցել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ ...
Մանրամասն |
|
11.10.24
Նավուրում մեկնարկել են 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տուֆով սալիկապատման աշխատանքները
|
2024թ.-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ՀՀ կառավարության և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ Նավուր բնակավայրում մեկնարկել են 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տուֆով սալիկապատման աշխատանքները: Ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են նաև` Բերդ քաղաքի Մ. Մաշտոցի 21, 22, 24, Մ. Խորենացի 71, 27ա բազմաբնակարան շենքերի բակային տարածքների, Մ.Մաշտոց և Այգեստան փողոցների խաչմերուկից դեպի Այգեստան- Վ. Տերյան հատվածի սալիկապատման, ջրահեռացման համակարգի կառուցման, Գ. Նժդեհ փողոցից դեպի «Սորաններ» դենդրոպարկ ձգվող քայլուղու մետաղական աստիճանների, Հ. Թումանյան փողոցի հենապատերի կառուցման և այլ աշխատանքները: Այգեպար բնակավայրի վարչական շենքի բակի տուֆով սալիկապատման և ջրահեռացման ...
Մանրամասն |
|
10.10.24
Կայացել է հանրային լսում՝ Նավուր բնակավայրում 144 աշակերտի համար նախատեսված կրթահամալիր կառուցելու նախագծի վերաբերյալ
|
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կայացել է հանրային լսում՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ Բերդ համայնքի Նավուր բնակավայրում 144 աշակերտի համար նախատեսված կրթահամալիր կառուցելու նախագծի վերաբերյալ: Հանրային լսմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, Բերդ համայնքի ավագանու անդամ Արամ Նիգոյանը, Նավուրի վարչական ղեկավար Մհեր Նիգոյանը, բնակիչներ: Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը ներկայացրել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ի ծանուցումը համայնքի ղեկավարին, այնուհետև նախաձեռնողի ծանուցումն ստանալուց հետո Բերդի համայնքապետարանի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործողությունները: «Հայնախագիծ» ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |