1.Ծրագրի իրականացման նպատակն է համայնքի բնակիչների համար ապահովել անվտանգ և հարմարավետ տեղաշարժ գիշերային ժամերին, նաև ապահովել տրանսպորտային միջոցների երթևեկության նորմալ պայմաններ: Գիշերային լուսավորության ցանցի էական ընդլայնումով՝ համայնքը կդառնա ավելի գեղեցիկ և գրավիչ զբասաշրջիկների համար: Փողոցներում, որտեղ կկառուցվեն նոր լուսավորության ցանցերը, կաշխուժանա մարդկային հոսքը և կավելանա երթևեկը:
2.Ծրագրի իրականացման նպատակն է էականորեն բարելավել քաղաքի սոցիալական ենթակառուցվածքը և բնապահպանական վիճակը: Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք բարեկարգ քաղաքային հանգստի գոտի և հարմարավետ աստիճանասանդղակ, որը քաղաքի կենտրոնը կկապի թաղամասի հետ, որտեղ գտնվում են նաև պետական հիմնարկություններ: |