Խորհրդակցության օրակարգում մինչև հիմա կատարված աշխատանքների ամփոփումն էր: Օրակարգային ամենակարևոր հարցը եկամուտների հավաքագրումն էր: Քննարկվեցին նաև այս ժամանակահատվածում եկամուտների հաշվառման եվ հավաքագրման հետ կապված հարցերը, թերացումների պատճառները: Ներկայացվեցին բնակավայրերում տեղական հարկերի և տուրքերի հավաքագրման ցուցանիշներն այս պահի դրությամբ:
Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ խնդրանքով և հանձնարարականով դիմեց բոլոր վարչական ղեկավարներին` նախկինում կուտակված ապառքներին ուշադրություն դարձնել, հետամուտ լինել դրանց հավաքագրմանը, խոշոր հարկատուների և մեծ պարտքեր ունեցող քաղաքացիների հետ արդյունավետ աշխատել։ |